Լայնամասշտաբ պատերազմից ավելի քան չորս տարի անց Ուկրաինայում հումանիտար կարիքները մնում են ծայրահեղ ծանր: 2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր միլիոնավոր ուկրաինացիներ ստիպված են եղել լքել իրենց տները, ինչի հետևանքով տեղի է ունեցել մարդկանց ամենամեծ տեղահանումը Եվրոպայում՝ սկսած Երկրորդ համաշխարհային պատերազմից: 2025 թվականի դրությամբ՝ երկրում մոտ 12,7 միլիոն մարդ ունի հումանիտար օգնության կարիք: Շուրջ 3,7 միլիոն մարդ դեռևս տեղահանված է Ուկրաինայի ներսում, իսկ ևս 6,7 միլիոնը ապաստան է փնտրել արտերկրում, այդ թվում՝ 6,2 միլիոնը ներկայումս բնակվում է եվրոպական տարբեր երկրներում:
Այս թվերի հետևում բաժանված ընտանիքներ են, արմատախիլ արված համայնքներ և խաթարված կյանքեր: Շատերը շարունակում են ապրել ակտիվ ռազմական գործողությունների գոտուն մոտ, որտեղ անվտանգությունը փխրուն է, իսկ հիմնական ծառայությունների հասանելիությունը կարող է լինել սահմանափակ կամ անկանխատեսելի: Կրիտիկական ենթակառուցվածքների վրա հաճախակի հարձակումները հարվածում են ողջ երկրին, ինչը նշանակում է, որ կյանքը հեռու է բնականոն լինելուց նույնիսկ ռազմաճակատից բավականին հեռու գտնվող տարածքներում:
Միլիոնավոր ներքին տեղահանված անձինք ստիպված են եղել նոր կյանք սկսել անծանոթ վայրերում՝ հաճախ ունենալով սահմանափակ եկամուտ ու ռեսուրսներ: Շատերի համար դիմակայելն ու առօրյա հոգսերը հաղթահարելը գնալով ավելի է դժվարանում, քանի որ նրանց տեղահանված վիճակը ժամանակի ընթացքում երկարաձգվում է:
«Ես այս ամենը չեմ թողնի ու գնա»։
«Այստեղ այս պայմաններում ապրելը հեշտ չէ, բայց ես ինձ այլ տեղ չեմ պատկերացնում։ Ես սիրում եմ իմ կովերին ու այն պտղատու ծառերը, որոնք տնկել եմ իմ այգում։ Երախտապարտ եմ ՓՀԷԽ-ին՝ ինձ ցուցաբերած ժամանակին և արդյունավետ աջակցության համար։ Ամեն օր ես անում եմ հնարավորը տնտեսությունը պահելու համար։ Ես այս ամենը չեմ թողնի ու գնա»։
- Օլենա, ֆերմեր Դնեպրոպետրովսկի մարզից
Մեր արձագանքը
Իմանալ ավելին
Ծանոթացեք մեր կողմից մատուցվող ծառայություններին, որոնք ուղղված են Ուկրաինայում պատերազմից տուժած մարդկանց աջակցությանը։
Նորություններ
No results found.





